Ուկրաինացի ուժայինները կրակ են բացել Դոնեցկի արվարձանում գտնվող Վեսելոյե գյուղի ուղղությամբ՝ արձակելով 16 ական։ Այս մասին հայտարարություն է տարածել Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնը. փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ 2020 թվականի հուլիսին Դոնբասում ուժի մեջ էր մտել հրադադարի ռեժիմ, որի համաձայն՝ բնակավայրերում և դրանց հարակից շրջաններում …

