Մեկնարկում է ԱՄՆ դեսպանության «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» 2021թ․ ծրագիրը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ԱՄՆ դեսպանությունը ուրախությամբ ներկայացնում է «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» 5-րդ հայաստանյան ծրագիրը, որի շրջանակում լինելու են կինոցուցադրումներ, որոնց մուտքը ազատ կլինի բոլորի համար, ինչպես նաև 3 հանրային զրույց կամ բաց դասախոսություն և 2 աշխատարան. հաղորդում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Կինոցուցադրումներ

«Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» այս տարվա ծրագրով ցուցադրվելու է 11 վավերագրական ֆիլմ։ Փառատոնի բացումը տեղի կունեն մարտի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Փառքի որոնումներում» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ։ Ֆիլմը ներկայացնում է մի շարք հայտնի մարզիկների փառքի ու ճանաչման ուղին ու գաղտնիքները։ Այս պատմությունները ներշնչանքի աղբյուր են հանդիսատեսի համար և խթան իրենց բնատուր ձիրքն օգտագործելու ու ձևավորելու այնպիսի հմտություններ, որոնք թույլ կտան ճանաչում ձեռք բերել։

«Ցուցաշարի բացման համար մենք այս ֆիլմն ընտրեցինք, քանի որ այս ֆիլմից քաղած դասերը կիրառելի են ամենուր։ Դրանք մշակութային սահմաններ չեն ճանաչում ու ցույց են տալիս, որ ի հեճուկս մեր ունեցած տարբերությունների, մենք ունենք նաև շատ ընդհանրություններ։ Հայ-ամերիկյան հարաբերությունները նույնպես կառուցվում են այս գաղափարական հենքի շուրջ», – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Ապա նա շարունակեց․ «Այո, կան շատ ընդհանրություններ, որոնց շուրջ կառուցվում է մեր գործընկերությունը․ մեր երկուստեք հարգանքը ազատ մամուլի ու ամուր քաղաքացիական հասարակության հանդեպ, որոնք ապահովում են մեր առաջնորդների հաշվետվողականությունը․ գիտատար ճյուղերի ու տեխնոլոգիաների զարգացման մեր պարտավորությունը․ մեր սերը լավ ու չհնացող ջազի հանդեպ»։

Ֆիլմերի ցուցադրումը կշարունակվի մարտի 29-ից մինչև ապրիլի 3-ը և «Մոսկվա» կինոթատրոնում ամեն օր կցուցադրվեն ֆիլմեր ժամը 18:00-ին և 20:00-ին։ Մուտքն ազատ է։ Ցուցադրվելու են հետևյալ ֆիլմերը․ «Լերկ ժայռն ի վեր», «Փառքի որոնումներում», «Ջազի դեսպանները», «Մոռացության մատնված Քինգը», «Ստեղծարարները», «Սա Մայք Ուոլլոսն է», «Մայլզ Դեյվիս․ նոր ռիթմերի ծնունդը», «Ամենից անհայտը», «Ցանցաբնակները», «Քուինսին» և «ՌԲԳ»։

Հանրային զրույցներ և աշխատարաններ

«Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» 2021թ․ ծրագիրը չի սահմանափակվում միայն ֆիլմերի բաց ցուցադրմամբ։
Մարտի 27-ին կլինի հանրային զրույց կամ բաց դասախասություն «Գտի՛ր քո պատմությունը» թեմայով, որը կվարի Էմմի մրցանակի յոթնակի դափնեկիր, պրոդյուսեր, կինոռեժիսոր, մոնտաժող և կոմպոզիտոր Բրայն Մալոնը։ Մարտի 29-ին ամերիկացի պրոդյուսեր Ջեննա Ռիքերը «Փիթչինգի հմտություններ ֆոնդհայթայթման համար» թեմայով զրույցի ընթացքում կդիտարկի ֆիլմի համար ֆինանսավորում գտնելու, ֆիլմի գաղափարը ներկայացնելու հարցերը։ Իսկ երրորդ զրույցը՝ «Ինչպես ինքնուրույն կազմակերպել վավերագրական ֆիլմերի դիստրիբյուցիան» թեմայով, նախատեսվում է մարտի 31-ին, և այն կվարի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Լառա Սթոլմանը։ Բոլոր դասախոսությունները կամ հանրային զրույցները տեղի կունենան Zoom հաթակում Երևանի ժամանակով 20:00-ին։ Գրանցումն անվճար է, համապատասխան հղումները կարող եք գտնել «Ֆորում» թատրոնի ֆեյսբուքյան էջում (http://facebook.com/ForumTheaterArmenia):

Մարտի 28-ից 30-ը կինոռեժիսոր Դենալի Թիլերը կվարի եռօրյա աշխատարան՝ «Վավերագրական էթիկան և ստեղծարար պատասխանատվությունը» թեմայով, իսկ մարտի 31-ից ապրիլի 3-ը կինեմատոգրաֆիստ Քեյսի Ռեյգանը կվարի «Միջանձնային հմտություններ վավերագրական ֆիլմեր նկարելու համար» քառօրյա աշխատարանը։ Աշխատարաններին կմասնակցեն կինոարտադրության ոլորտում իրենց լավագույնս դրսևորած 20 հայ երիտասարդ, որոնց ընտրությունը կատարվել ներկայացված հայտերի հիման վրա։