Վրաստանում կպահպանվի պարետային ժամը

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն «ճոխություն» է համարում երեկոյան ժամերին դրսում տեղաշարժի արգելքի վերացումը, գտնում է, որ դրա համար հիմքեր չկան, իսկ պանդեմիան ոչ մի տեղ չի գնացել,գրում է aliq.ge-ն:

Ըստ նրա` հարկավոր է հետևել բոլոր խորհրդատվություններին, որպեսզի սահմանափակումներն էլ ավելի չխստանան: Նախարարը համեմատական է տարել եվրոպական երկրների հետ` նշելով, որ որոշ տեղերում ամբողջական լոքդաուն է, իսկ Վրաստանում ամեն ինչ շատ ավելի մեղմ է:

Հիշեցնենք`  2020-ի նոյեմբերի 9-ից գիշերային ժամերին դրսում տեղաշարժն արգելվեց Վրաստանի խոշոր քաղաքներում (Թբիլիսի, Քութայիսի, Բաթումի, Ռուսթավի, Զուգդիդի, Գորի, Փոթի)։ Խախտման համար 2000 լարի տուգանք է նախատեսված։

Պարետային ժամը հանելու պահանջով մի շարք ակցիաներ են անցկացվել, ակտիվիստները գտնում են, որ որոշումը հակասահմանադրական է, սահմանափակում է ազատ տեղաշարժի նրանց  իրավունքը: Վարակաբաններն էլ գտնում են, որ մարդկանց շարժը նվազագույնի հասցնելու համար սա ամենաօպտիմալ որոշումն է: