Կառավարության այսօրվա՝ հունվարի 14-ի նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախարարի խոսքով՝ այս փաթեթով ներդրվում է երկու ենթամասնագիտացում՝ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում: «Նախատեսում ենք դատավորների թվակազմի …

