Ադրբեջանցիները հայ գյուղացիներին ասել են` եթե հենց հիմա չհեռանաք, դրոն կուղարկենք` ձեզ ոչնչացնի. Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Այսօր որևէ սահմանազատման, դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսք լինել չի կարող: Սահմանազատման հիմքում նույնպես մարդու իրավունքների երաշխիքներն են, նախապես ուսումնասիրություններ պետք է արվեն, թե քաղաքացիներից ով ինչ վնաս կարող է կրել դրա հետևանքով: Սահմանազատման պրոցեսները տևում են տարիներ, կազմվում է հանձնաժողով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ադրբեջանցիների Սյունիքի սահմաններին հայտնվելն իրավական տիտղոս չունի, որովհետև նրանք այնտեղ են հասել պատերազմի սպառնալիքի և ուժի գործադրման հետևանքով: Ադրբեջանցիները հայ գյուղացիներին, օրինակ Արավուս գյուղի բնակիչներին ասել էին՝ եթե չհեռանաք, դրոն կուղարկենք, ամբողջ գյուղը կոչնչացնի: Սա նշանակում է, որ նրանց հայտնվելը և շարունակական գոյությունն այնտեղ ապօրին է և վտանգում է ՀՀ քաղաքացու անվտանգությունը:

Մենք առաջ ենք քաշել անվտանգության գոտու գաղափարը, նրանք այդտեղից պետք է հեռանան՝ իրենց ցուցանակներով ու զինվորներով հանդերձ, մեր զորքերը նունպես պետք է տեղաշարժվեն այնտեղից, որպեսզի անվտանգության գոտին լիարժեք հասանելի լինի ՀՀ քաղաքացիների համար»,- նշեց Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: