Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի և Ջրականի շրջաններում
Պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։
Փրկարար ջոկատներն այսօր որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում:
Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն: