ԼՂ-ում ռուս խաղաղապահների համար շարժական քաղաքներ կկառուցվեն Շուշիում, Կարմիր շուկայում ու այլ բնակավայրերում

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի շարժական քաղաքները շահագործման կհանձնվեն ոչ ուշ, քան ապրիլի 5-ը, մինչև ապրիլի վերջ խաղաղապահների համար կգործի նաև շարժական հոսպիտալը։ Տեղեկութունը լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Նա մասնակցել է Ստեփանակերտում խաղաղապահների համար նախատեսված հերթական բլոկ-մոդուլային ավանի բացման և բնակեցման արարողությանը: Այս քաղաքում յուրաքանչյուր բնակելի մոդուլ աշխատում է փակ ցիկլով:

«Այսօր մենք ավարտում ենք 25 նման քաղաքների կահավորումը ու հանձնում շահագործման։ Ամեն ինչ շահագործման կհանձնվի ոչ ուշ, քան ապրիլի 5-ը, այսինքն՝ մեր բոլոր խաղաղապահները կբնակեցվեն»,- հայտնել է բանակի գեներալը:

Նրա խոսքով՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ՝ Արցախում շարժական հոսպիտալ է կառուցվում, որտեղ, անհրաժեշտության դեպքում, խաղաղապահներին որակյալ բուժօգնություն կցուցաբերվի: Բուլգակովը հստակեցրել է, որ շարժական հոսպիտալի հավաքումը կավարտվի ապրիլի վերջին:

Նշվում է, որ երեք ամսից էլ պակաս ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղում կառուցվել և շահագործման են հանձնվել 12 բլոկ-մոդուլային քաղաքներ Ստեփանակերտում, Գետավանում, Քարաքենդում, Խաչմաչում, Մարտունիում և Ասկերանում: Մոտ ապագայում նման քաղաքներ կկառուցվեն Սիսիան-2-ում, Ճարտարում, Լաչինում, Սոսում, Ջանյաթաղում, Կարմիր շուկայում, Մարտակերտում, Շուշիում, Զաբուխում և այլ բնակավայրերում։

Տաթև Ֆռանգյան