Հայ-ադրբեջանական սահմանում մարտերը շարունակվում են։ Իրադարձությունների սրման ֆոնին հետախուզման մեջ գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից երեքը հայտարարություն են տարածել, թե հայրենիք են ուզում վերադառնալ։ Մասնավորապես սեպտեմբերի 27-ին նման միջնորդությամբ հանդես եկավ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը նշել էր, թե չի խնդրել դադարեցնել քրեական հետապնդումը, կամ կարճել քրեական գործը, ինքը հիմա միայն ցանկանում է վերադառնալ …