ՀՀ-ին պետք է սպառազինություն մատակարարվի նույն կազմաձևով, ինչ ՌԴ Զինված ուժերին է մատակարարվում․ Փաշինյան

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանին սպառազինության ու զինամթերքի մատակարարումներն իրականացվեն այն կազմաձևով, ինչ ՌԴ Զինված ուժերին է իրականացվում։ Այս մասին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում երկկողմ միջպետական համաձայնագրերի համաձայն ստեղծվել ու գործում են երկու հայ-ռուսական խմբավորումներ՝ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ու Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը, բացի այդ՝ երկու երկրներն էլ հանդիսանում են ՀԱՊԿ անդամ, որի ձևաչափով ստեղծված են նաև զորքեր ու միավորված խմբավորումներ, հասկանալի է, որ Հայաստանը ծայրաստիճան շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումների հարցում, որպեսզի ունենա ժամանակակից ու, նախ և առաջ, ՌԴ ու ՀԱՊԿ այլ դաշնակիցների հետ համատեղելի սպառզինություն։ Հենց այս պատճառով էլ մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանին սպառազինության ու զինամթերքի մատակարարումներն իրականացվեն այն կազմաձևով, ինչ ՌԴ Զինված ուժերին է իրականացվում»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է նոր վարկ վերցնել ռուսական սպառազինություն ու ռազմական տեխնիկա գնելու համար՝ Փաշինյանը նշել է, որ նման որոշումները կկայացվեն՝ կախված բանակի բարեփոխումների արդյունքներից, որոնք այս պահին իրականացվում են։

«Այս փուլում իմաստ չեմ տեսնում քննարկել ֆինանսավորման աղբյուրներն ու համակարգը՝ առանձնացնելով դրանք նպատակներից և խնդիրներից, որոնք կկանխորոշվեն բանակի բարեփոխումների գործընթացում: Ինչ վերաբերում է ընթացիկ վարկային պարտավորություններին, ապա, իհարկե, դրանք պատշաճ և ժամանակին կսպասարկենք»,- եզրափակել է Փաշինյանը։

Տաթև Ֆռանգյան