Հայաստանն այնքան ռեսուրս չունի, որ բանակցային գործընթացում պայքարի ու պաշտպանի իր շահերը. քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Բոլորը

Հայաստանը, մեղմ ասած, այնքան շատ ռեսուրս չունի, որ այս բանակցություններում որևէ կերպ պայքարի և իր շահերը պաշտպանի, հատկապես՝ գերիների հարցով։ Այս մասին այսօր «Հետպատերազմյան բանակցություններ․ ի՞նչ են քննարկում և ինչի՞ են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ, Կովկասի ինտիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ըստ իս՝ հայերն ամբողջապես հասկանում են, թե ադրբեջանցիներին ինչ է պետք, իսկ ադրբեջանցիները հստակ հասկանում են՝ ինչ է պետք հայերին։ Իրականում, ամբողջությամբ հասկանալի է՝ Ադրբեջանն ինչ է անում և ինչպես է փորձում հասնել իր նպատակներին։ Հետևաբար՝ ինչո՞ւ միանգամից հանձնել բոլոր գերիներին և բանակցային գործընթացի շրջանակում կորցնել այդ խաղաքարտը, հատկապես՝ ընտրական գործընթացին ընդառաջ»,- նշեց Իսկանդարյանը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն կամ այլ երկրներ այնքան շատ գործիքակազմ չունեն Ադրբեջանին ճնշելու համար։ «Ռուսաստանն ավելի մեծ գործիքակազմ ունի, բայց այն նույնպես բավարար չէ»,- ասաց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան