Ապրիլի 15-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը և ՀԱՊԿ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ, անդրադարձ կատարվեց ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների …

