Ով մնում է շտապօգնության հույսին կա′մ պիտի մահանա, կա′մ վատթարագույն լինի առողջական վիճակը. Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
Բոլորը

Կորոնավիրուսի դեմ Հայաստան բերված «AstraZeneca» պատվաստանյութի ժամկետն ավարտվում է մայիսի վերջին, ինչպե՞ս պետք է հասցնել պատվաստել ամբողջ խմբաքանակը, այս հարցն ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ուղղեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Նա հետաքրքրվեց՝ եթե պատվաստումները չեն հասցնելու և «AstraZeneca»-ի ժամկետն անցնելու է, արդյո՞ք խոտանվելու է, թե ոչ և եթե խոտանվելու է, ի՞նչ ծախս է դա ենթադրում երկրի համար․

«Դուք նաև ելույթում նշեցիք, որ որոշ ուժեր պայքարում են Covid-ի դեմ մեր հիմնական պատվաստանյութի դեմ։ Արդյո՞ք Առողջապահության նախարարությունն արել է պրոպագանդիստական անհրաժեշտ բոլոր քայլերը, որ հանրային վստահության մակարդակը բարձրանա և մարդիկ գնան ու պատվաստվեն։ Ես գիտեմ, որ պոլիկլինիկաներում ո՛չ հերթ կա, ո՛չ ինքնակամ գնացողների ցանկություն կա։ Եվ նույնիսկ մեկ սրվակը, որ պետք է 10 հոգու ներարկեն, մեկ սրվակ օրեկան չի բացվում», – ասաց Թագուհի Թովմասյանը։

Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ Covid-ի դեմ բոլոր պատվաստանյութերն էլ ունեն օգտագործման շատ կարճ ժամկետ և դա մի շարք հանգամանքներով է պայմանավորված, մեկն էլ այն է, որ ժամանակային առումով դեռ բավարար հետազոտություններ չկան և ընտրվել է միջինը 6 ամիս բոլոր պատվաստանյութերի համար․

«Եվ այն, որ «AstraZeneca»-ն ունի երկու ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ, լրիվ բավարար, սովորական ընթացք է։ Այլ երկրներն էլ միջինում 1 ամսից 3 ամիս ժամկետով են ստացել», – ասաց նա։

Նախարարը նշեց, որ, միանշանակ, մեզ մոտ պատվաստումների գործընթացը խթանելու, հասարակությանը ճիշտ տեղեկացնելու առումով արդեն իսկ վերջին 2-3 ամիսներին աշխատանքներ տարվում են․

«Այս աշխատանքը շարունակական է։ Փորձում ենք ներառել նաև հանրային դեմքերի։ Եվ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դուք ականատես կլինեք նաև վստահություն վայելող անձնաց կողմից պատվաստվելուն։ Բայց համաձայն եմ, որ պետք է ավելին արվի»։

Թագուհի Թովմասյանի այն հարցին, որ մահերը գնալով աճում են և ի՞նչ հաշվարկներ կան, ո՞ւր են հասնելու թվերը, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ պետք է անել հնարավորինս՝ վարակի տարածումը զսպելու համար ու դա իրենց մշտական թիրախն է․

«Միջոցները շատ չեն՝ կա՛մ փակվել ընդհանրապես և ունենալ խրոնիկ լոքդաուններ, կա՛մ պահպանելով տնտեսական ակտիվությունն ու կրթական համակարգի գործընթացները, փորձել բնականոն կյանք վարել՝ հագնելով դիմակներ և շարունակել պատվաստումները», – ասաց նախարարը։

Թագուհի Թովմասյանն արձագանքեց, նշելով․ «Նույնիսկ մենք խորհրդարանում արդեն չենք պահպանում կարանտինի ռեժիմը, որ հենց մենք ենք ընդունել»։

Պատգամավորը նաև նշեց, որ Շտապօգնությունը ծանրաբեռնված է և վատ է աշխատում. «Ով մնում է շտապօգնության հույսին կա′մ պիտի մահանա, կա′մ վատթարագույն լինի առողջական վիճակը»:

Մանրամասները՝ տեսանյութում: