Դուք էլ Էդմոն Մարուքյանի ընկերն եք․ էդ ի՞նչ խայտառակ բան ա, որ նույն խմբակցությունում եք․ Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ներկայիս իշխանությունը, որ միշտ դեմ է եղել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքին, այժմ ինքն է առաջնորդվում այդ սկզբունքով: ԱԺ նիստում նշեց «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Արմեն Եղիազարյանը և հարց ուղղեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին, թե ինչպե՞ս է ստացվում, որ հենց իր ղեկավարած նախարարությունում է նաև նման պատկեր։

Հղում անելով «Հետք»-ի հրապարակած հոդվածին՝ Եղիազարյանը նշեց, որ ՏԿԵՆ ենթակայության տակ գործող «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսին Ստեփան Մաչյանը։ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ապա ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ է նշանակվել Ստեփան Մաչյանի ընկերը։ Եվ, ըստ նրա բերած տվյալների, ևս մի քանի պաշտոններում նշանակվել են Ստեփան Մաչյանի ընկերներն ու ծանոթները․

«Ուզում եմ հասկանալ՝ Ձեր գերատեսչությունում այս խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքին ի՞նչ գնահատական եք տալիս։ Դուք այն իշխանությունն էիք, որ պետք է բացառեիք սա, սրա մասին շատ եք խոսել, բայց մենք տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը Ձեր գերատեսչության ներքո», – ասաց Արմեն Եղիազարյանը՝ դիմելով Սուրեն Պապիկյանին։

Վերջինս պատասխանեց, որ Արմեն Եղիազարյանը կիսատ ընթերցեց, այնտեղ նշվում էր նաև, որ դեպարտամենտի տնօրենը նաև ընկերական կապեր ունի մեր Կառավարության անդամներից մեկի հետ, գուցե իր հետ սրճարանում մեկ անգամ սուրճ էլ է խմել․

«Ժողովուրդ ջան, ախր չի՛ կարելի։ Ես այն օրը տեսա Ձեր լուսանկարը, չգիտեի, որ Դուք էլ Էդմոն Մարուքյանի ընկերն եք, այդ ի՞նչ խայտառակ բան է ստացվել՝ Դուք նույն խմբակցությունում պատգամավոր եք։ Բա քաղաքականությունն ու նաև վստահությունը սրա հիման վրա է, այստեղ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունք չկա», – ասաց Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ մրցութային կարգին համապատասխան իրականացվում են մրցույթներ, թող մասնակցեն, ո՞վ է մասնակցել, որ մրցույթում պարտվել է, ո՞վ է եղել, որ ինչ-որ մեկին փորձել է օգնի, եթե եղել է անիրավ բան, ո՞ւմ են բողոքել և որտե՞ղ են բողոքել․

«Այս հարցերի պատասխանները եթե կունենաք ու կպարզվի, որ իմ գերատեսչությունում տեղի է ունենում գործընթաց, որտեղ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի հիման վրա մեկին առավելություն են տալիս, մյուսին՝ ոչ, այդ ժամանակ կխոսենք», – ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: