Պատվաստանյութերի, կորոնավիրուսի վերաբերյալ սուտ տեղեկություններին խիստ ենք մոտենալու․ դիմելու ենք ԱԱԾ. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների հետ կապված սխալ, սուտ հրապարակումներ հանդիպելու դեպքում հայտնել Ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը: Նախարար Անահիտ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցին:

Ավանեսյանը ցավով նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված բոլոր հանգամանքները, այդ թվում՝ պատվաստանյութերը դառնում են քաղաքական շահարկումների առարկա:

«Մենք միշտ բաց ենք ռացիոնալ քննադատության առջև և համակ ուշադրությամբ հետևում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մեր հասցեին հնչած բոլոր քննադատություններին և պատվաստանյութերի հետ կապված  աշխատանքներին: Բայց չեմ կարող չառանձնացնել, որ որոշ դեպքերում զուտ շահարկումների առիթ է հանդիսանում այս թեման, և որոշ ուժեր, որոշ մարդիկ փորձում են խաղալ մարդկանց մոտ վտանգի զգացում առաջացնելու վրա և աղճատել ինֆորմացիան, սուտ լուրեր տարածել և փորձում են այս հանրային առողջապահական լուրջ մարտահրավերը օգտագործել նեղ անձնական քաղաքական շահերից ելնելով»,-ասաց Ավանեսյանը:

Նա նշեց, որ նախորդ օրը մի քանի սուտ տեղեկություններ են հնչել՝ կապված պատվաստման գործընթացի հետ: Նախարարը նշեց, որ անընդհատ հանրային հերքումներ են իրականացնում: «Բայց մինչև որ ճշմարտությունը հագնվում է, սուտն արդեն տարածվում է ողջ աշխարհով:Մենք շատ խիստ ենք մոտենալու, և  բոլոր տեղեկությունները, որոնք մեզ հայտնի են դառնում հրապարակումներից, հայտնելու ենք և Ոստիկանություն, և Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև համարում ենք, որ սա ազգային անվտանգության հարց է»,-ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ մարդկանց մոտ վտանգի, սուտ տեղեկատվության տարածքումը խաթարում է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները: