Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ավելի քան 100․000 չափաբաժին է մատակարարվելու Բաքու: Բացի այդ, քննարկվում է Ադրբեջանում ռուսական պատվաստանյութի արտադրության հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Գիտեմ, որ կա պայմանավորվածություն ապրիլ-մայիս ամիսներին «Սպուտնիկ V» պատվաստանյութի 100․000 չափաբաժնի մատակարարման, …

