Ռուսաստանին պետք է շնորհակալ լինենք. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Կողմերն անում են ամեն ինչ, որպեսզի եռակողմ հայտարարության բոլոր կետերն իրականություն դառնան։ Այսօր այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Խոսելով 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կատարման ընթացքի ու դրանում Մոսկվայի ունեցած դերի մասին` փոխվարչապետն ասաց. «Ինձ բավարարում է այնքանով, որքանով ես տեսնում եմ պատրաստակամություն ամենաբարձր մակարդակով, բազմաթիվ փորձեր խնդիրը լուծելու համար։ Դա արդեն իսկ, եթե չասենք լիարժեք, ապա գոնե պետք է ֆիքսենք, որ նման հանգամանք կա, ինչի համար պետք է շնորհակալ լինենք նաև»։

Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը գերիների վերադարձի դիմաց նախապայման դնում է, Գրիգորյանը պատասխանեց. «Ես կխոսեմ իմ հարթակի տեսանկյունից, որտեղ նման հարց չի քննարկվել»։

Ինչ վերաբերում է ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին, որոնց վերաբերյալ մինչև մարտի վերջ նախատեսված էր ունենալ ամփոփ զեկույց, Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ աշխատանքի ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ հարցեր ու տեխնիկական բնույթի դետալներ, որոնք ենթակա են փորձագիտական ուսումնասիրման, որը, նրա խոսքով, նույնպես ժամանակատար պրոցես է։

«Հակառակ դեպքում` որոշումները կա՛մ չեն կայացվի, կա՛մ չեն իրականանա, որովհետև հետո կպարզվի, որ այն, ինչ որոշվել է, անհնարին է իրականացնել»,- ասաց Գրիգորյանը։