Բելառուսը ջանքեր է գործադրում նպաստելու Ադրբեջանի՝ ԵՏՄ-ի ու Մաքսային միության հետ ավելի սերտ համագործացությանը

Լուրեր

23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 15:10
Ազդարարվեց TRIPP-ի պաշտոնական մեկնարկը // Թրամփը Փաշինյանին Սպիտակ տուն է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 15:04
Երդվյալ ատենակալների ինստիտուտ՝ ՀՀ-ում․ նոր Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունները
23.11.2026 | 14:56
35 տարեկանից՝ նախագահի թեկնածու, վետոյի իրավունք․ ինչ փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության նախագծում նախագահի ինստիտուտի առնչությամբ
23.11.2026 | 14:49
Ալիևն ու Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP նախագիծն են քննարկել
Բոլորը

Բելառուսի նախագահի այցը Ադրբեջան դառնալու է վերջին տարիներին ամենաարդյունավետներից մեկը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Նեկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը։

Բելտա-ի փոխանցմամբ՝ նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում երկու երկրների միջև բոլոր ուղղություններում կլինի համագործակցության ակտիվ զարգացում ու ուշադրություն հրավիրել բանակցությունների 3 նոր ասպեկտների վրա, որում շեշտվում է նաև Ադրբեջանի սերտ համագործակցությունը ԵՏՄ-ի հետ։

«Առաջինը՝ Ադրբեջանը բելառուսական կողմին հրավիրում է մասնակցել Լեռնային Ղարաբաղի վերականգնման ծրագրերին։ Եվ դա արվելու է եզակի ագրոարդյունաբերական համալիրներ ստեղծելու բելառուսական փորձի վրա, որն իրեն լավ է դրևորել, ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում»,- ասել է խորհրդարանականը։

Հաջորդ ասպեկտը, ըստ նրա, Բելառուսի ջանքերն են, որոնք նպաստելու են Ադրբեջանի՝ ԵՏՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությանը։

«Երկրորդ տարրը՝ Բելառուսի ջանքերն են Ադրբեջանին ներգրավելու Եվրասիական տնտեսական միության հետ ավելի սերտ համագործակցության։ Անկասկած, մոտակա ամիսներին մենք կտեսնենք Ադրբեջանի առավել հագեցած աշխատանքը ԵՏՄ-ի ու Մաքսային միության հարթակներում»,- ասել է Սավինիխը։

Բացի այդ, նա նաև խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկից՝ Բելառուսի հնարավոր մասնակցության մասին, Ադրբեջանի ու Հայաստանի միջև տարաձայնությունների հարթեցման ու փոխգործակցության ամրապնդման գործում։

«Սա կարևոր նոր տարր է։ Բելառուսը, որպես պետություն՝ խաղաղասիրական արտաքին քաղաքականությամբ, որը կառուցում է իր հարաբերությունները գործընկերների հետ բարիդրացիության ու փոխըմբռնման վրա, գործնականում կարող է նշնակալի ներդրում ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումների զարգացման գործում, որն էլ, ի վերջո, կդառնա Հարավային Կովկասում կայուն խաղաղության հիմքը»,- ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ օրերս ռուսական ՌԲԿ գործակալությունը հայտնել էր, որ ԵՏՄ երկրները քննարկում են Կազանում ապրիլի 29-30-ը կայանալիք միջակառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության մասնակցության հարցը։ Այս լուրը հաստատել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան՝ նշելով, որ հրավիրվել են Ադրբեջանն ու Տաջիկստանը, եվ հիմա ԵՏՄ երկրները քննարկում են այդ հարցը։

Ի դեպ, այս երկրների մասնակցության համար պահանջվում է անդամ բոլոր պետությունների համաձայնությունը։ Առայժմ հայտնի չէ՝ կտա՞ Հայաստանն իր համաձայնությունը, թե՝ ոչ։

 

Էմմա Չոբանյան