Մոսկվան ու Բաքուն քննարկում են Ադրբեջանում ռուսական պատվաստանյութերի արտադրության հարցը․ Մատվիենկո

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ավելի քան 100․000 չափաբաժին է մատակարարվելու Բաքու: Բացի այդ, քննարկվում է Ադրբեջանում ռուսական պատվաստանյութի արտադրության հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Գիտեմ, որ կա պայմանավորվածություն ապրիլ-մայիս ամիսներին «Սպուտնիկ V» պատվաստանյութի 100․000 չափաբաժնի մատակարարման, քանի որ լավ ենք հասկանում, որ միակ միջոցը համավարակն իսկապես կանգնեցնելու՝ զանգվածային պատվաստումն է»,- ասել Մատվիենկոն՝ նշելով, որ քննարկվում է նաև Ադրբեջանում պատվաստանյութի արտադրման հարցը։

«Պատրաստ ենք ոչ միայն պատվաստանյութեր մատակարարել, այլև քննարկվում է, ինչքան գիտեմ, Ադրբեջանում դրանց արտադրության հարցը, որը հնարավորություն կտա արագացնել մասսայական պատվաստումները, և հնարավոր է պատվաստանյութ արտահանել այլ երկրներ»,- ասել է Վալետինա Մատվիենկոն։

Դաշնային խորհրդի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը բաց է համագործակցության համար, կոմերցիոն նպատակներ չեն հետապնդում, այլ ցանկանում են իրենց մեծ ներդրումն ունենալ մոլորակում համավարակի դեմ պայքարում։

Էմմա Չոբանյան