Թուրքիայի արևելքում 4.7 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Երկրաշարժը գրանցվել է դեկտեմբերի 15-ին, տեղի ժամանակով 00։58-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքից 46 կմ դեպի հյուսիս, որտեղ բնակվում է մոտ 371․ооо մարդ։ Ցնցումների օջախը գտնվել է 13 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տվյալներ դեռևս չեն ստացվել: …

