Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար Հայաստանում գտնվող Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացան 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները: Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահն …

