Շիրակում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Շիրակի մարզում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, դիվանագիտական և ուժային կառույցների ղեկավարների, մտավորականների ու հյուրերի հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Հերհերի՝ Ջարդի ձոր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծաղկեպսակ և ծաղիկներ են դրվել հուշակոթողին։

Շիրակի մարզպետը նշել է, որ պետք է հաստատակամորեն շարունակել պայքարը Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, քանի որ միայն միջազգային ճանաչմամբ է հնարավոր կանխարգելել նման տեսակի ոճրագործությունները։

«Իսկ այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի Արցախյան պատերազմին` կրկին փաստեց հայատյաց քաղաքականության մասին։ Բայց մեր կամքն ամուր է և ապագայի հանդեպ հավատով պետք է շարունակենք մեր պայքարը»,- ասել է Հովհաննես Հարությունյանը։

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին։ «Պետք է պայքարենք, ամբողջ աշխարհին միշտ հիշեցնենք ոճրագործության մասին և կարողանանք հասնել ցեղասպանության ճանաչմանը: Ճիշտ է շատ բարդ է, շատ դժվար է, բայց պետք է պայքարենք»,- ասել է Բալասանյանը:

Առավոտյան էլ Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի պատարագ՝ ի հիշատակ անմեղ զոհերի: Պատարագից հետո էլ մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները քայլել են դեպի «Վերածնունդ» հուշակոթող՝ ծաղիկներ խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողին: