Ֆրանսիայի բարեկամությունը մենք զգացինք նաև պատերազմի ժամանակ, ականատեսը եղանք իրական բարեկամության դրսևորման և աջակցելու պատրաստակամության․ Արմեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Վերջինս Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին:

Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ իր համար կարևոր է Ցեղասպանության 106-րդ տարելիցի և Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակի կապակցությամբ գտնվել Հայաստանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա նախագահ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նամակը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել նախագահ Մակրոնին՝ հայ ժողովրդի կողքին գտնվելու համար. «Այս նամակն ի ցույց է դնում այն բարեկամությունը, որ կա մեր երկրների ու ժողովուրդների միջև, այն վերաբերմունքը, որն ունի Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, որը մենք մեծապես գնահատում ենք: Ֆրանսիայի բարեկամությունը մենք զգացինք նաև պատերազմի ժամանակ, ականատեսը եղանք իրական բարեկամության դրսևորման և աջակցելու պատրաստակամության»:

Նախագահ Սարգսյանն ու պետքարտուղար Լըմուանն անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու բարեկամ երկրները փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ ունեն:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու դրա հետևանքների մասին՝ այս համատեքստում անդրադառնալով մարդասիրական խնդիրներին և առանձնահատուկ ընդգծելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի առաջնահերթ կարևորությունը: Նա նշել է, որ այս հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության և իր բարեկամների աջակցությունը:

Նախագահ Սարգսյանն ու պետքարտուղար Լըմուանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ: