Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Ղարիբյանը պարտվեց քառորդ եզրափակչում
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
60 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Գևորգ Ղարիբյանը 0-3 հաշվով պարտվեց Ռազվան Արնաուտին: Վերջինս եթե հասնի եզրափակիչ, Ղարիբյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա, գրում է armsport-ը:
Հիշեցնենք ավելի վաղ 1/8 եզրափակչում Չալյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլան Ակիևի հետ ու պարտվեց 3-5 հաշվով: