ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն՝ ամփոփելու 2020թ.-ի ընթացում մայրաքաղաքում հանցավորության ընդհանուր վիճակը, դրա դեմ տարվող պայքարի, Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների գործունեության, քրեական վարույթների նկատմամբ դատախազական ղեկավարման և հսկողության արդյունավետությունը. տեղեկացնում են Դատախազությունից: Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են հետաքննության և նախաքննության մարմինների՝ Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանների …

