Ֆրանսիան կթույլատրի օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը երկիր

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Ֆրանսիան կսկսի չեղարկել կարանտինը մայիսի 3-ից ու այն կավարտի հունիսի 30-ին։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը տարածաշրջանային ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ Կարանտինի չեղարկման 4 փուլ է նշվում՝ մայիսի 3 և 19, հունիսի 9 և 30, գրում է Կոմերսանտը։

Մայիսի 3-ին կչեղարկվի երկրում տեղաշարժի սահմանափակումը։ Այժմ բնակության վայրից 10 կմ շառավղով տեղաշարժը պետք է հարգելի պատճառ ունենա ու հաստատված լինի փաստաթղթով։ Պարետային ժամը երեկոյան ժամը 7-ից կպահպանվի։

Մայիսի 19-ից պարետային ժամը կտեղափոխվի երեկոյան ժամը 9-ը: Թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները կսկսեն աշխատել՝ պահպանելով այցելուների առավելագույն քանակի սահմանափակումները: Ռեստորանատերերը կկարողանան բացօթյա սպասարկել հաճախորդներին, սակայն միևնույն ժամանակ, առավելագույնը վեց մարդ կկարողանա նստել մեկ սեղանի շուրջ: Կբացվեն խանութները, որոնք նախկինում ճանաչվել էին որպես «ոչ հիմնական» բնակչության մատակարարման համար: Սպորտային մրցումները կկարողանան տեղի ունենալ հանդիսատեսի ներկայությամբ:

Հունիսի 9-ից պարետային ժամը կհետաձգվի ևս երկու ժամով և կսկսվի միայն երեկոյան 23-ից: Սրճարաններն ու ռեստորաններ ամբողջովին կբացվեն: Կթույլատրվի մինչև 1000 հոգու մասնակցությամբ հանդիպումների, միջոցառումների, համերգների անցկացումը: Այդ օրվանից օտարերկրյա զբոսաշրջիկները կարող են մուտք գործել Ֆրանսիա, բայց նրանց ընդունումը կսահմանափակվի «սանիտարական անձնագրի» առկայությամբ ՝ պատվաստում և անձեռնմխելիություն:

Հունիսի 30-ին պարետային ժամը և սահմանափակումների մեծ մասը կվերացվեն ամբողջությամբ: Այնուամենայնիվ, լրագրողների այն հարցին, թե Ֆրանսիան դուրս կգա՞ COVID-19- ով պայմանավորված սանիտարական ճգնաժամից , նախագահը անկեղծորեն պատասխանել է, որ չգիտի:

COVID-19–ի վարակման դեպքերի թվով Ֆրանսիան աշխարհում չորրորդ տեղում է ՝ ավելի քան 5,6 միլիոն մարդ։