Ի՞նչ է լինելու, եթե Գորիսից Որոտան գնալիս մեր քաղաքացու մասնակցությամբ վթար տեղի ունենա․ ՀՀ ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները փորձում են կեղծ խաղաղասիրությամբ ծածկել իրենց խախտումները: Այս մասին Թաթոյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ադրբեջանի իշխանությունները հիմա աշխարհում փորձում են կարծրատիպ ձևավորել, թե իբր ամեն ինչ նորմալ է, հակամարտությունն ավարտված է, մեր սահմանների հետ կապված որևէ խնդիր չկա, և մենք գնում ենք առաջ, դեպի խաղաղություն: Դրանով նրանք թողնում են խաղաղության համար միակողմանի պատասխանատվությունը մեզ վրա և իրենց կեղծ խաղաղասիրությամբ` շղարշ ապահովելով միջազգային հանրության համար, ծածկում են իրենց խախտումները»,- ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ծածկել այդ խախտումները:

Ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են մեր սահմաններում, Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ՝ պատերազմի սպառնալիքի, ուժի սպառնալիքի ներքո։ Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից՝ սա նրանց ներկայությունն այստեղ ամբողջությամբ զրկում է որևէ իրավական հիմքի

Որոշ բնակավայրերում, օրինակ՝ Ներքին Հանդի դպրոցը թշնամու դիրքերից 500 մետրից էլ պակաս հեռավորության վրա է գտնվում։ Մենք երկու խումբ խնդիրներ ունենք՝ լրջորեն խախտվել են մեր բնակիչների իրավունքները, մարդիկ զրկվել են արոտավայրերից, սեփական հողատարածքներից։ Մարդիկ, ունենալով կադաստրային փաստաթղթեր չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից»,-ասաց Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում կա հողատարածք, որը 200 հա չափով հատկացվել է ՀՀ կառավարության որոշմամբ, բայց 75 հա չափով ներկա են ադրբեջանական զինված ուժերը, որի պատճառով մարդիկ թե՛ բիզնեսը չեն կարողանում օգտագործե, թե՛ արոտավայրերից են զրկվել։

Բացի դրանից՝ լրջորեն վտանգված են մարդու կյանքի իրավունքը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը. «Նկատի ունեմ ադրբեջանական կրակոցները, որոք պարբերաբար արձակում են հայկական գյուղերի հարևանությամբ։ Կարծիքներ են հնչում, որ այդ կրակոցներն անկանոն են։ Սկզբունքորեն համաձայն չեմ դրա հետ։ Ի՞նչ է նշանակում անկանոն են։ Ո՞վ որոշեց կանոնավորն ու անկանոնը, հետևաբար ինձ համար ցանկացած կրակոց է անընդունելի։ Կամ ասում են՝ օդ են կրակում։ Դա էլ ինձ համար նշանակություն չունի, մեր գյուղացին պետք է նստի ու որոշի օդ են կրակում կամ գյուղի ուղղությամբ են կրակում, որ հանգիստ քնի՞ տանը»։

Թաթոյանը պնդեց, որ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի: «Դա ենթադրում է, որ ադրբեջանական ուժերը պետք է հեռանան այնտեղից, որտեղ հիմա կան, պետք է հեռանան՝ իրենց դրոշներով ու ցուցանակներով: Դա սահմանային շերտի հետ կապ չունի: Այսօրվա վիճակը լուրջ խնդիրներ է առաջացնում: Օրինակ՝ ինչ է լինելու ՀՀ քաղաքացու հարցը, եթե, այսպես կոչված, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհահատվածում, օրինակ՝ Գորիսից Որոտան ճանապարհահատվածում վթար տեղի ունենա: Ադրբեջանական քննիչներն ու ոստիկաննե՞րը պետք է գան հարցաքննեն: Այս պահին կարևոր է ռուսական սահմանապահ զորքի ծառայողների դերը, բայց գրավոր մենք չունենք ամրագրված, թե այդ դեպքերում ինչ է լինելու: Ադրբեջանցիներն այդտեղից պետք է հեռանան, դրանք իրենց տարածքները չեն, և նրանց ներկայությունն իրավական տիտղոսից և միջազգային լեգիտիմությունից զուրկ է»:

Մանրամասները՝ տեսանյութում: