«Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ճաշարանի պովրը չէր, լիազորված անձ էր․ պատժելու ենթակա արարք է»․ Գևորգ Պետրոսյան

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Քաղաքացին իրավունք ունի պետությունից ստանալ ճիշտ տեղեկատվություն: Այսօր` «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ, այս մասին հայտարարեց նախագծի համահեղինակ Գևորգ Պետրոսյանը:

«Քաղաքացին ունի ճիշտ կառավարվելու իրավունք և դրա կարևոր տարր է հանդիսանում իշխանությունից ճիշտ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը` ընդգծելով, որ պատերազմական իրավիճակում ՀՀ քաղաքացիներին գիտակցված կեղծ տեղեկատվության մատուցելու քաղաքականություն է վարվել:

«Պաշտպանության նախարարության լիազորված անձը, որն այսօր, ըստ շրջանառվող լուրերի, արդեն իսկ իր հանգիստը վայելում է Հայաստանից դուրս, 43 օր ասում էր` մենք պատերազմը հաղթելու ենք, 43 օր ապատեղեկատվություն ա մատուցում ամենաբարձր մակարդակով և միայն 44-րդ օրը պարզվում ա, որ մենք պատերազմը պարտվել ենք ամենախայտառակ ձևով: Էս նախագիծը չունի որևէ անձի դեմ ուղղվածություն: Սրա իմաստն էն ա, որ պետական ծառայողը զսպվածություն ունենա, պատասխանատվության զգացում ունենա, և Էն ինֆորմացիան, որն իսկապես ունի հանրային նշանակություն, որ դրան սպասում է ողջ ազգաբնակչությունը, մի քիչ զսպաշապիկ ունենա, իմանա` ինչ է հայտարարում…: Խոսքս Արծրուն Հովհաննիսյանի մասին է։ Նա չի եղել, ասենք, ՊՆ ճաշարանի գլխավոր պովրը, նա եղել է լիազորված անձ, և հասարակությունը նրանից և՛ բարոյական, և՛ իրավական իրավունք ուներ` ստանալու ճիշտ տեղեկատվություն…։ 43 օր շարունակ ասել. «Մենք հաղթելու ենք, ես որ համոզված չլինեմ, չեմ ասի, էս ենք գրավում, Էն ենք գրավում», բայց վերջում պարզվի, որ մենք էսքան զոհ ունենք, էսքան հաշմանդամ, էսքան տարածքի կորուստ: Ես գտնում եմ, որ սա քրեական օրենքով պատժելու ենթակա արարք է: Սա է նախագծի նպատակը»,- նշեց Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: