Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ -Տիկի՛ն Տիգրանյան, արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելո՞ւ են, թե՝ ոչ։ -Այո՛, լինելու են։ «Իմ քայլը» խմբակցությունը և մեր քաղաքական ուժը արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկում են որպես ստեղծված քաղաքական իրավիճակի հանգուցալուծում, որպես այս լարվածությունը պարպելու միջոց, հանրային համերաշխության հասնելու գործիք։ -Այսօր փողոցում գտնվող ընդդիմադիրներից որոշները …

