Միջազգային հանրությանը պետք է համոզել, որ գործուն միջոցներ ձեռնարկվեն Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու գործողությունների դեմ։ Այս մասին ԱԺ նիստում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նրա խոսքով՝ «շինարարական և վերանորոգման» աշխատանքների շրջանակներում Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը քանդվել է և վերադարձվել 1992 թվականի վիճակին։ «Գմբեթը դեռևս 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ունեցել …

