Ազգային ժողովում քննարկվում է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» հարցը: «Այս մարդասիրական նախաձեռնությամբ հնարավորություն ենք տալիս մեր հայրենակիցներին վերադառնալ»,- իր ելույթում ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Տարբեր պատճառներով հայրենիքից այդքան տարիներ բացակայած …

