Իմ գործընկերները վերադարձան հայամետ քաղաքականությանը․ իմքայլականները վրդովվեցին Սիմոնյանի խոսքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

«Իմ գործընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության, և իմ գործընկեր պարոն Վարդանյանը վերադարձավ նաև իր հիմնական մասնագիտական առաքելություն՝ միջազգային մարդասիրական իրավունք և ընդգծեց, որ, այո, Շուշիում տեղի ունեցածը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,- ԱԺ նիստում այս մասին նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ նշելով, որ հնչեցված արտահայտությունը վիրավորական էր իրենց համար. «Հայամետ քաղաքականության թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են այդ քաղաքականությունից»։

Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Ես ամեն դեպքում զարմանալիորեն ուրախացա, որովհետև մեր գործընկերները ճիշտ բառապաշարով ընդգծեցին Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը։ Իմ խնդրանքը և ամիսների հորդորը ի վերջո տեղ հասավ։ Եվ հուսով եմ, որ այս բառապաշարը մենք ճիշտ կօգտագործենք, որովհետև իրականում այն, ինչ տեղի է ունեցել Շուշիում և նաև Արցախի օկուպացված մյուս տարածքներում, դա ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր։ Եվ այդ ցեղասպանության շարունակությունն ըստ էության դրսևորվում է էթնիկ զտումներով, գերիների նկատմամբ նման վերաբերմունքով։ Եվ սա կրկին անգամ փաստում է, որ որևէ քաղաքական գործիչ ՀՀ-ում, ում խոսքը հանրային նշանակություն ունի, իրավունք չունի բարեկամական հարաբերությունների մասին խոսել Ադրբեջանի հետ, մի պետության հետ, որը նման ցեղասպան քաղաքականություն է վարում։

Մենք պետք է մեր դիրքորոշումները հստակեցնենք և պարզ լինենք միջազգային հանրության առաջ, որպեսզի նույն միջազգային հանրությունն արձագանքի Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը։ Այլապես, եթե մենք բարեկամությունից խոսենք, իսկ Ադրբեջանը շարունակի իր հակահայ քաղաքականությունը, միջազգային հանրությունը չի հասկանա մեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում: