ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհրդին՝ մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին իրենց առաջարկած օրակարգով ԱԺ արտահերթ նիստ գումարել: Պատգամավորների առաջարկած նիստի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ …

