Թուրքիան ու Ադրբեջանը գնում են ռազմաարդյունաբերական համալիրների միավորման

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի հետ կազմակերպել ռազմական արդյունաբերության ապրանքների համատեղ արտադրություն։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Ռազմական ադյունաբերության կոմիտեի ղեկավար Ւսմայիլ Դեմիրը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դեմիրը նշել է, որ Արցախյան պատերազմի ընթացքում «հողերը գրավվել են տեղական արտադրության զենքի ու տեխնիկայի միջոցով»։

«Մենք ցանկանում ենք միասին զարգացնել արդյունաբերությունը և համատեղել երկու երկրների հնարավորությունները։ Կմշակվի ճանապարհային քարտեզ՝ արդյունաբերական ու տեխնոլոգիական ենթակառուցվածքների ամրապնդման համար։ Արտադրանքի գնումն ու վաճառքը սկզբնական փուլի մի մասն է։ Այդ ուղղությամբ կարելի է անել ավելի նշանակի քայլեր»,- ասել է Իսմայիլ Դեմիրը։

Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ուրբաթ հանդիպել էր Իսմայիլ Դեմիրի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում են եղել Թուրքիայի ռազմական արդյունաբերության կոմիտեի ղեկավարները, ինչպես նաև STM, ROCKETSAN, HAVELSAN ընկերությունների, Բաքվի ASELSAN ներկայացուցչության ղեկավարները։

Ադրբեջանական ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են թուրք-ադրբեջանական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող արդիական հարցեր, նախանշվել են նոր համատեղ ծրագրերի իրագործման ուղիները՝ ժամանակակից ռազմական օպերացիաների իրագործման նոր մեթոդներն ու միջոցները հաշվի առնելով։ Նշվել է, որ հիմնական ուշադրությունը դարձվելու է զորքերի տեխնիկական հագեցվածության հետագա ավելացմանը։

Հավելենք, որ անցյալ տարի դեկտեմբերին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության և գերատեսչության ղեկավար կազմի 4 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իսմայիլ Դեմիրի նկատմամբ։

Էմմա Չոբանյան