Ավեր, արյուն, թշնամանք են բերել փրկիչները․ ՀՀ-ն փրկվելու շանս ունի՝ փրկիչներից ազատվելու ճանապարհով․ Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
18.05.2026 | 21:10
Փաշինյանի պոռթկումները․ մի քանի միջադեպ` մեկ օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:00
ՌԴ-ից մեծ կախվածության ունենք, բայց թշնամանքին և հարաբերություն խզելուն կողմ չենք, այլ ունենալ ճիշտ գործընկերություն․ Շահեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:49
Ինժեներ՝ 70 հազար դրամ աշխատավարձով․ ինչ է հայտարարագրել «Ալյանս»-ի առաջին համարը
18.05.2026 | 20:36
Էժանի մեկը, կաշառակեր, գետինը մտնես ծախված ստահակ․ Փաշինյանը՝ Փոստանջյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:25
Աշխարհում մահապատիժների թիվը հասել է 1981թ. ի վեր ամենաբարձր մակարդակին. Իրանն առաջատարն է. Amnesty International
18.05.2026 | 20:13
«Ռոսկոսմոսը» սկսել է գովազդներ տեղադրել հրթիռների վրա, որով հարյուր միլիոնավոր ռուբլիներ է վաստակում
18.05.2026 | 20:00
Ատելության սերմանումը ահաբեկչության, զենքի կիրառման կարող է բերել․ անգամ Հոկտեմբերի 27-ին այս կարգի թշնամանք չկար․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 19:47
392 հազար դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Լևոն Շիրինյանը
18.05.2026 | 19:33
Ալիևը հայտարարել է Արցախում հինգ նոր թունելի կառուցման մասին
18.05.2026 | 19:21
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Փաշինյանի և իր մոր մասնակցությամբ միջադեպում քրեաիրավական տարր չի տեսնում
18.05.2026 | 19:11
Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը, նրա ֆեյսբուքյան էջը հեռացվել է համացանցից․ փաստաբան
18.05.2026 | 19:00
Փաշինյանը չպիտի պրովոկացիաներին տրվի, փայլուն գիտի՝ ՌԴ-ն ինչեր է ծրագրել իր սատելիտ ուժերի միջոցով․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

-Պարո՛ն Նահապետյան, ձեր կուսակցությունը հաշտության բանաձևն է առաջ քաշում՝ որպես պետության զարգացման տանող ճանապարհ։ Դեպի ընտրություններ գնացող իրադարձություններն արդյո՞ք ցույց չեն տալիս, որ քաղաքական ուժերի կողմից, ժողովրդական խոսքով ասած՝ «միմյանց փչացնելը» լինելու է թրենդային երևույթ, այսինքն՝ Փաշինյանին մեղադրելու են 5000 հոգու զոհվելու, Քոչարյանին՝ Մարտի 1-ին տասը հոգու սպանության, Սերժ Սարգսյանին՝ 2016-ին 100 հոգու զոհվելու մեջ։ Այսինքն՝ եթե նման տեխնոլոգիաներ են կիրառվելու, հաշտության գաղափարն ի՞նչ արդյունք կարող է գրանցել։ Թշնամանքին վերջ դնելու իմ մեկ հարցին էլ գործիչներից մեկը պատասխանեց՝ իրենք հայրենիք փրկելու խնդիր ունեն, ինչի՞ հետևից ենք ընկել։

-Որքան մենք քիչ ենք փորձում փրկել հայրենիքը, այնքան մեծ է հայրենիքի գոյությունը պահպանելու հնարավորությունը։ Քանի անգամ Հայաստանում ի հայտ է եկել փրկիչ, նա բերել է ավերածություններ, արյուն և թշնամանք։ Հայաստանը փրկվելու շանս ունի՝ իր փրկիչներից ազատվելու ճանապարհով։ Եվ երկրորդ՝ երբ ասում եք, որ բոլորն իրար հայհոյելու են, կներե՛ք, մենք «օրգիաների» չենք մասնակցելու, իրենց բարի ժամանց։ Եվ երրորդ բանը՝ ես ինձ վրա զգում եմ  հանրային ճնշում իմ շենքում, իմ բակում, իմ աշխատավայրում՝ այլընտրանք և այլ ասելիք, արժանապատիվ կեցվածք, մեր ժողովրդի նիստ ու կացին, վարք ու բարքին հարիր ձևով խոսք տանելու, խոսք ասելու և քաղաքական գիծ վարելու։ Այդ պահանջարկը, այդ ճնշումն ինձ վրա զգում եմ, մարդիկ ասում են՝ իրենք մի կողմ, արդեն չենք լսում և դիտում, բայց այլ բան է պետք։ Խոշոր հաշվով՝ պատկերացնո՞ւմ եք, որ այս մթնոլորտը գնա պառլամենտ այս վիճակում, երբ հաղթող կողմը խնդիր է դնում պարտվող կողմի լիակատար ոչնչացման։ Այս երկուսի արանքում պետք է անվտանգության բարձիկ։ Եվ հայ ժողովուրդը պետք է ստեղծի այդ անվտանգության բարձիկը՝ պետական կառավարման ապարատում, որովհետև այս մարդիկ երեկ չեն ծնվել և իրենց վերադաստիարակելը, փոխելը քիչ հավանական է։

-Արդյո՞ք արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ են լինելու և այն լեգիտիմության բավարար մակարդակ կունենա։ Օրինակ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, Քոչարյանը մեղադրվել են փող բաժանելու, թաղային խուժանին աշխատացնելու, ընտրակեղծիքով իշխանություն գնելու մեջ։ Կան գնահատականներ, որ այս իշխանությունը վարչական ռեսուրս է կիրառելու՝ կեղծելով ընտրությունների արդյունքները։ Տրամաբանությունը չի՞ գնում այնտեղ, որ իշխանություն վերցնելու պայքարը տեղի է ունենալու հետընտրական փուլում, երբ չընտրված խմբերը դժգոհելու են։

-Դեռևս փետրվարի 27-ին Հանրային հեռուստատեսության եթերում ինձ հարց են տվել՝ արդյո՞ք այս ընտրությունները լուծելու են քաղաքական ճգնաժամը։ Ես պատասխանել եմ՝ ո՛չ, և մանրամասն նկարագրել հաջորդ ճգնաժամի սցենարը․ որ պահին հայտարարվեց ընտրությունների մասին, կողմերը սկսելու են կուտակել փաստարկներ, թե ինչու են այդ ընտրությունները կեղծված, ըստ էության՝ քաղաքական որոշում է կայացվելու, որ երկու ամիս անց կայանալիք ընտրությունների արդյունքները կեղծված են, և կառավարող ուժը վարչական ռեսուրս է օգտագործելու՝ որոշակի իրավական կեղև է տալու այս փաստարկներին և ընտրություններից հետո կատարվելու է նույն բանը, ինչ փետրվարի 27-ին էր՝ մեկ-երկու օր էր, ինչ Գլխավոր շտաբը կատարել էր իր հայտնի հայտարարությունը։ Այս իրավիճակում ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է բուֆեր՝ անվտանգության բարձիկ կառավարման համակարգում, որպեսզի իրար բախվելու արանքում դառնա զսպանակ, որ թույլ չի տա այդ հարվածի ուժի տակ կոտրվի Հայաստանի ողնաշարը։

-Այնուամենայնիվ, Դուք չե՞ք բացառում հետընտրական պրոցեսները։

-Ես քաղաքական տեխնոլոգիան պատկերացնում եմ՝ եթե ես նպատակ ունենայի այդ ամենը կազմակերպելու, ես կանեի այն ամենը, ինչ հիմա արվում է՝ կառավարող ուժ լինելու պարագայում այնպես կանեի, որ ոչ մի բան անվիճելի չլիներ իմ գործողություններում, և մյուս կողմից՝ կհնչեցնեի այն փաստարկները, որ այսօր հնչեցնում են մարդիկ, որոնք արդեն որոշել են, թե ընտրությունները կեղծված են։

-Ինչ եք կարծում՝ հանրության շրջանում ի՞նչ տրամադրություններ կան, քաղաքական որևէ ուժ, ինչ ռեսուրսների էլ տիրապետի, ունա՞կ է կեղծել ընտրությունները։ Հասարակության մոտ ձևավորվե՞լ է դիմադրողականությունը անարդարության և կեղծիքի նկատմամբ։

-Բարդ հարց եք տալիս։ Ավանդաբար, ընտրակեղծիք է համարվել և քաղաքական բառապաշարում «ընտրակեղծիք» բառի բացատրությունը եղել է ընտրություններում այնպիսի խախտումներ կատարելը, որոնք հաղթողի և պարտվողի տեղերը կփոխեին։ Խոշոր իմաստով՝ սա է համարվել կեղծված ընտրությունը։ 2013-ին ասում էին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրվել է, Սերժ Սարգսյանը՝ ոչ, 2008-ին ասում էին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվել է, Սերժ Սարգսյանը չի ընտրվել, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանն ընտրվել է, Ռոբերտ Քոչարյանը՝ չի ընտրվել։ Երբ ՀՀ-ում փաստարկ է հնչում, որ այս կառավարող ուժն ընտրություն չի կեղծի, այո՛, հաղթողի և պարտվողի տեղերը, ես էլ եմ կարծում, որ չի փոխվի, և դա տրամաբանական է, բայց ինչպես բոլոր ոլորտներում՝ ժողովրդավարության և ընտրական գործընթացներում մենք ունենք շատ ցածր ստանդարտներ և պահանջներ՝ մինչև դանակը չի հասնում ոսկորին, չենք գնում բժշկի։ Մենք այնպիսի ստանդարտ չենք դրել, որ վարչական ռեսուրսի մեկ կիրառումն անգամ սկանդալ դառնա և հանրայնորեն ապալեգիտիմացնի ընտրությունները կամ վարչական ռեսուրսը կիրառողին։ Հայ հանրությունն արձագանքելու է մեկ բանի՝ հաղթողի և պարտվողի տեղերը փոխվել են, թե՝ ոչ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան