Իսպանիայում AstraZeneca-ով պատվաստումից հետո զինվորական է մահացել

Լուրեր

31.07.2026 | 19:00
Հումորից՝ «դատավճիռ»․ ինչպես Վարդավառը քննադատած ռուս բլոգերի մասին կեղծ լուրը տարածվեց համացանցում
31.07.2026 | 18:55
Նիկոլ Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից
31.07.2026 | 18:49
Վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները. դեսպանություն
31.07.2026 | 18:38
Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից
31.07.2026 | 18:29
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին
31.07.2026 | 18:26
Արայիկ Հարությունյանն ազատվեց պաշտոնից
31.07.2026 | 18:20
Հայ-ադրբեջանական առևտուրը 2026-ին․ ներմուծումն աճում է, արտահանումը դեռևս բացակայում է 
31.07.2026 | 18:09
Չենք ուզում ԵՏՄ-ն փլուզվի, կառույցի մասին ենք մտածում, մեր կառույցն է. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 18:03
Ռուբինյանը ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին
31.07.2026 | 17:59
Զելենսկին հայտնել է հրամանատարներից մեկի նկատմամբ մահափորձի մասին
31.07.2026 | 17:54
Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց առաջնության նորեկի վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 17:45
Ծառուկյանի «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բաժնետոմսերի կառավարումն անցել է պետությանը
31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:28
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
Բոլորը

Իսպանացի զինվորականը մահացել է թրոմբոզից՝ AstraZeneca-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստվելուց հետո։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Տեղեկացվում է, որ այս մասին լուրերը հաստատել են երկրի պաշտպանության նախարարությունից։

«Բժշկական հաշվետվությունում, որը մեզ տվել են, կարծես թե, ոչ մի կասկած չկա, որ դա եղել է պատվաստանյութի օգտագործման հետևանք»,- հայտարարել է պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։

Նշվում է, որ նախարարն այցելել է 66-րդ հետևակային գունդ, որտեղ ծառայել է պատվաստումից հետո մահացած Ֆրանսիսկո Պերեսը, ինչպես նաև հանդիպում է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 35-ամյա զինվորականը մահացել է ապրիլի 24-ին պատվաստումից հետո առաջացած բարդացումների հետևանքով: Մահվան պատճառ է դարձել ուղեղի արյունազեղումը:

 

Տաթև Ֆռանգյան