Շուշիում ադրբեջանցիները լայնածավալ շինաշխատանքներ են սկսել․ Սուրբ Ղազանչեցոցը փորձում են ներկայացնել ռուսական․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանցիները Շուշիում ակտիվ շինարարական աշխատանքներ են սկսել։ Այս մասին են վկայում ադրբեջանական լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում հայտնված լուսանկարները։

Մտահոգիչ է այն, որ ռեստավրացիայի անվան տակ հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության կոթողները վտանգի տակ են հայտնվել, դրանց հայկական հետքերն ու դիմագիծը ջնջվում են։ Մասնավորապես, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որը հոկտեմբերի 8-ին երկու անգամ թիրախային հրթիռակոծության էր ենթարկվել ադրբեջանական ուժերի կողմից, այժմ, իբր, վերականգնվում է։ Ավելին, այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հանել են եկեղեցու գմբեթը։

Նշենք, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը նույնիսկ զեկույց էր հրապարակել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության մասին՝ այն համարելով պատերազմական հանցագործություն։

Հիմա էլ ադրբեջանական կողմը փորձում է Ղազանչեցոցը ներկայացնել որպես ռուսական ուղղափառ եկեղեցի։ Այս մասին, մասնավորապես, oxu.az-ի հետ զրույցում ասել է պատմության փիլիսոփայության դոկտոր Ադալյաթ Մուստաֆաևը՝ նշելով, որ Սուրբ Ղազանչեցոցը «հայերի հետ կապ չունի և ուղղափառ եկեղեցի է»։

Այս տեսակետն ակտիվորեն տարածվում է նաև ադրբեջանական լրատվամիջոցներում։

Ավելի վաղ էլ ադրբեջանական կողմն այս թեզը տարածում էր Շուշիի Կանաչ Ժամի մասին՝ այն ևս ներկայացնելով ռուսական։ Հավելենք, որ այս տեսակետն ակտիվորեն տարածում է նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը, որն այս տարի փետրվարին Ադրբեջան, ինչպես նաև Արցախի գրավյալ տարածքներ այցելելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր կատարել, որ հայերն «օկուպացրել են ռուսական եկեղեցին»։

Էմմա Չոբանյան