ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Աբովյան քաղաքի 31-ամյա բնակիչը 2020թ. մարտի 28-ին` ժամը 19:40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղից դեպի Սևան-Երևան ավտոմայրուղի տանող ավտոճանապարհին …

