«Ազատություն հայ ռազմագերիներին»․ իսպանացի պատգամավորներն ու սենատորները Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին
Քաղաքականություն
11.05.2021 | 22:41Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆելսբուքյան էջը։
«Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով այսօր նրանք միասին լուսանկարվել են Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև։