Հունաստանում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
12.05.2021 | 09:46Մակեդոնյան թերակղզու հունական հատվածի Ֆլորինա քաղաքի մոտակայքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել՝ Հունաստանի ժամանակով ժամը 12։31-ին։ Այս մասին տեղեկացնում է Greek City Times-ը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Ֆլորինա քաղաքից 43 կիլոմետր հարավ-արևմուտք՝ էպիկենտրոնը 5 կիլոմետր խորությամբ։
Երկրաշարժի կանխատեսման մասին հաղորդվել է դրանից 8 րոպե առաջ՝ Աթենքի աստղադիտարանի կողմից, որը Հունաստանի սեյսմիկ ակտիվությունը վերահսկող հիմնական ազգային գործակալությունն է։