ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Ֆեյսբուքում» տեսանյութ է հրապարակել և կից գրել է. «Ձեզ ենք ներկայացնում Հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը: Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։ Այն անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։ Նորարարական մշակումների հետ զուգահեռ, շատ կարևոր է նաև արդեն գոյություն և պահանջարկ …

