Արամ Պաչյանը՝ Եվրոպական Միության գրական մրցանակի դափնեկիր

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Եվրոպական Միության Գրական մրցանակի (EUPL) նպատակն է՝ Եվրամիության ներսում և դրանից դուրս գտնել և հանրահռչակել գեղարվեստական գրականության նոր և սկսնակ գրողների: Մրցանակը գործում է Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին մասնակցող 41 երկրներում՝ եռամյա փուլերի ընթացքում վեր հանելով 41 տաղանդավոր հեղինակների: Կարևորելով Եվրոպայի ժամանակակից գրական ասպարեզի ստեղծագործականությունն ու հարստությունը` EUPL-ը նպատակ ունի խթանել գրականության շրջանառությունը Եվրոպայում և նպաստել միջազգային գրական ցանցի ձևավորմանը:

Յուրաքանչյուր երկրի հաղթող գիրքն ընտրվել է գրական ասպարեզի մասնագետներից բաղկացած ազգային ժյուրիի կողմից, մրցանակակիրների անունները հայտարարվեցին մայիսի 18-ին՝ 16:00-ին Բրյուսելից հեռարձակված ուղիղ եթերի ընթացքում:

Ուրախ ենք ներկայացնել Եվրոպական Միության Գրական մրցանակի՝ 2021թ. տասներեք դափնեկիրներին.

• Ալբանիա. Enkel Demi (գրական անուն՝ Tom Kuka), Flama (Աղետ), հրատարակչ՝ Botime Pegi.
• Հայաստան. Արամ Պաչյան, P/F, հրատարակիչ՝ Էջ հրատարակչություն
• Բուլղարիա. Георги Бърдаров, Absolvo te (Աբսոլվո տե), հրատարակչ՝ Musagena.
• Չեխիա. Lucie Faulerová, Smrtholka (Մահվան աղջիկ), հրատարակչ՝ Nakladatelství TORST.
• Իսլանդիա. Sigrún Pálsdóttir, Delluferðin (Շրջապտույտ), հրատարակչ՝ Forlagið útgáfa (JPV).
• Լատվիա. Laura Vinogradova, Upe (Գետը), հրատարակչ՝ Zvaizgne ABC.
• Մալթա. Lara Calleja, Kissirtu kullimkien (Դու կործանել ես ամեն ինչ), հրատարակչ՝ Merlin Publishers.
• Նիդերլանդներ. Gerda Blees, Wij zijn licht (Մենք ենք լույսը), հրատարակչ՝ Uitgeverij Podium.
• Պորտուգալիա. Frederico Pedreira, A Lição do Sonâmbulo (Լուսնոտության դաս), հրատարակչ՝ Companhia
das Ilhas.
• Սերբիա. Dejan Tiago Stanković, Zamalek (Զամալեկ), հրատարակչ՝ Laguna.
• Սլովենիա. Anja Mugerli, Čebelja družina (Մեղուների ընտանիք), հրատարակչ՝ Cankarjeva založba.
• Շվեդիա. Maxim Grigoriev, Europa (Եվրոպա), հրատարակչ՝ Albert Bonniers Förlag.
• Թունիս. الغزي أمين) Amine Al Ghozzi), 2011 جانفي 14 ليلة زندالي) Զինդալի, հունվարի 14-ի գիշերը
ش زينب հրատարակչ), 2011 (Zayneb Editions (للن و التوزي ع

Դափնեկիր հեղինակների անունները հայտարարեցին ազգային ժյուրիի նախագահները․ Հայաստանում այդ դերը ստանձնել էր գրող, ՊԵՆ Հայաստանի նախագահ Արմեն Հայաստանցի Օհանյանը: «Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Եվրոպական Գրական մրցանակաբաշխությանը, և ես շատ ուրախ եմ, որ այն շնորհվում է հայ ժամանակակից արձակի ամենաինքնատիպ հեղինակներից մեկին՝ Արամ Պաչյանին՝ իր P/F վեպի համար։ Այս վեպը նորարարական է, կոտրում է մեր ավանդական պատկերացումները վեպի մասին, բերում ձեն-բուդդիստական մոտիվներ, ընթերցվում է որպես պոետիկ մանտրաների մի ժողովածու կամ չթվագրված օրագրային գրառումների մի հավաքածու, քարտեզագրում է շատ անձնական պաչյանական Երևանը։ Սա մի գիրք է, որը ոչինչ չի պարտադրում ընթերցողին, բացի ընթերցվելու և անվերջ ընթերցվելու հաճույքը»,- ասաց հայաստանյան ազգային ժյուրիի նախագահն իր տեսաուղերձում։

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող 5 թեկնածու ստեղծագործություններն էին՝ Հովիկ Աֆյանի «Կարմիր», Անուշ Սարգսյանի «Անոն», Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի», Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» և Արամ Պաչյանի «P/F» վեպերը։

ԵՄ Գրական Մրցանակի հայաստանյան առաջին ժյուրին ուներ հետևյալ կազմը՝
Արմեն Հայաստանցի Օհանյան, գրող, գրական թարգմանիչ, PEN Armenia-ի նախագահ, Ժյուրիի նախագահ | Արևիկ Աշխարոյան, գրական գործակալ, ԱՐԻ գործակալության և ԱՐԻ հիմնադրամի հիմնադիր | Անահիտ Ավետիսյան, գրական թարգմանիչ | Շաքե Հավան, ԱրտԲրիջ գրախանութ – սրճարանի հիմնադիր | Մկրտիչ Մաթևոսյան, նկարիչ, գրաֆիկական ձևավորող, Ակտուալ արվեստ հրատարակչական ՀԿ նախագահ:

Ուղիղ եթերում դափնեկիրներին շնորհավորեցին Նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով եվրահանձնակատար Մարիա Գաբրիելը և Պորտուգալիայի մշակույթի նախարար Գրացա Ֆոնեսկան:

Հանձնակատար Գաբրիելն ասաց. «ԵՄ Գրական մրցանակը խթանում և հանրահռչակում է Եվրոպայի ժամանակակից գրականության ասպարեզում առկա անհավատալի ստեղծագործականությունն ու բազմազանությունը: Գրականության հսկայական արժեքն այժմ ավելի ակնհայտ է, քան երբևէ: Ավելի քան մեկ տարի ապրելով քովիդի ստվերի տակ՝ գրքերը մեր կյանքում դարձել են շատ ավելի «էական»: Շնորհավորում եմ դափնեկիրներին»:

«Շնորհավորում եմ մրցանակակիր բոլոր հեղինակներին, ովքեր այսպիսով իրենց տեղն են զբաղեցնում Եվրամիության Գրական մրցանակի դափնեկիրների այս պատվավոր ցուցակում: Թող նրանց երեւակայությունը շարունակի մեր իրականությունն ավելի լավը դարձնել իրենց աշխատանքների ու տաղանդի միջոցով»,- ասաց Պորտուգալիայի մշակույթի նախարար Գրացա Ֆոնեսկան:

EUPL-ը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ գործող կոնսորցիումի կողմից, որը բաղկացած է Եվրոպացի Գրողների Խորհրդից (EWC), Եվրոպական Հրատարակիչների Ֆեդերացիայից (FEP) և Գրավաճառների Եվրոպական և Միջազգային Ֆեդերացիայից (EIBF)։

«Եվրոպացի Գրողների Խորհուրդը ջերմորեն շնորհավորում է այս տարվա Եվրոպական Միության Գրական մրցանակի թեկնածուներին և մրցանակակիրներին: Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեր՝ աշխարհը դիտելու և այն վերապատմելու ձեր անխոնջ ջանքերի համար: Դուք ոչ միայն գրքի արժեքի շղթայի աղբյուրն եք, այլ ձեր աշխատանքները ժողովրդավարության, մշակութային փոխանակման և բազմազան եվրոպական համայնքի աղբյուրներ », – ասաց Եվրոպացի Գրողների Խորհրդի նախագահ Նինա Ջորջը: «EUPL 2021-ը հատուկ մրցանակ է. Այն ազդանշում է դեռևս անհասկանալի «հետո»-ի սկիզբը: Եկեք լավատեսորեն մտնենք այս հետճգնաժամային տարիներն ու ընդունենք մարտահրավերը՝ շարունակել ստեղծել և պարգևատրել բազմազան, զարմանահրաշ և նորարական գրականությունը»:

FEP-ի նախագահ Փիթեր Կրաուս վոմ Քլեֆն իր խոսքում նշեց. «Ես լիահույս եմ, որ 2021թ․ EUPL դափնեկիրները կկարողանան հանդիպել իրենց լսարանին ինչպես իրենց երկրում, այնպես էլ՝ ապագայում ամբողջ Եվրոպայում և դրանից դուրս: EUPL պիտակը վաղուց արդեն գրավել է բազմաթիվ հրատարակիչների հետաքրքրությունն ու նպաստել թարգմանությունների խրախուսմանը: Յուրաքանչյուր թարգմանություն վառ ապացույցն է Եվրոպայի հարուստ, բազմազան և հետաքրքրաշարժ ստեղծագործական հրատարակչական ասպարեզի: Եվրոպացի հայտնի գրող և մտածող Ումբերտո Էկոն ասել է. «Թարգմանությունը Եվրոպայի լեզուն է»: Ես կվերաձևակերպեի նրա միտքն՝ ասելով, որ «Թարգմանությունը ապրումակցման լեզուն է»: Որպես Եվրոպական Հրատարակիչների Ֆեդերացիայի նախագահ՝ ես հպարտ եմ և ուրախ, որ EUPL- ի այսքան շատ դափնեկիրներ թարգմանվել են եվրոպական տարբեր լեզուներով՝ գտնելով նոր ընթերցողներ, և սա այն է, ինչ ես անկեղծորեն մաղթում եմ 2021 դափնեկիրներին»:

EIBF-ի համանախագահ Ժան-Լյուկ Տրոտենարեն հավելեց. «Անցնող տարին շատ դժվար մարտահրավեր էր մեզանից շատերի համար: Բախվելով համաճարակին և մեր շատ սիրելի մշակութային վայրերի մուտքի արգելքին՝ գրքերը մեզ հանգստություն, փախուստ և արկածներ են առաջարկել: Տարբեր լեզվամշակութային ծագում ունեցող վեպեր կարդալու ունակությունը հիանալի միջոց է մեր տների պատերից ներս ծանոթանալու նոր կերպարների, սովորությունների և այլ մշակույթների հետ: Եվրամիության Գրական մրցանակը հենց դա է առաջարկում, և ես շատ ուրախ եմ՝ շնորհավորանքներս հղել այս տարվա 13 հաղթող հեղինակներին՝ Եվրոպական և միջազգային գրավաճառների ֆեդերացիայի անունից: Ես անհամբեր սպասում եմ՝ ուսումնասիրելու նրանց ստեղծած աշխարհները և գտնելու նրանց վեպերը ողջ Եվրոպայի գրախանութներում»: