ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին

Լուրեր

21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
21.10.2026 | 17:38
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին
21.10.2026 | 17:35
Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին
Բոլորը

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին, որը նախատեսում է Ռուսաստանի հետ համագործակցող երկրների նկատմամբ մինչև 100% մաքսատուրքեր սահմանելու հնարավորություն։ Այժմ փաստաթուղթը պետք է քննարկի Ներկայացուցիչների պալատը, որից հետո այն կներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։

Reuters-ի փոխանցմամբ՝ օրինագիծը նախագահին լիազորում է մինչև 100% մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ, բնական գազ, ուրան կամ աջակցում են Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների շրջանցմանը։

Փաստաթուղթը նաև նախատեսում է պատժամիջոցներ Ռուսաստանի պաշտպանական, էներգետիկ և ֆինանսական կազմակերպությունների, այսպես կոչված «ստվերային նավատորմի», ինչպես նաև ռուս պաշտոնյաների, օլիգարխների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։

Օրինագիծը ներկայացվել էր դեռևս 2025 թվականին, սակայն երկար ժամանակ առաջ չէր շարժվում՝ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման անորոշության պատճառով։ Նախնական տարբերակում առաջարկվում էր Ռուսաստանի նավթ և գազ գնող երկրների նկատմամբ սահմանել մինչև 500% մաքսատուրքեր, սակայն հետագայում այդ դրույթը վերանայվել է՝ սահմանելով մինչև 100% դրույքաչափ։

Եթե օրինագիծն ընդունվի նաև Ներկայացուցիչների պալատի կողմից և ստորագրվի նախագահի կողմից, այն կլինի առաջին դեպքը, երբ ԱՄՆ Կոնգրեսը մաքսատուրքերը կկիրառի որպես աշխարհաքաղաքական ազդեցության գործիք։