Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Օգոստոսի 3-ին կայացած Դիլիջան համայնքի ավագանու արտահերթ նիստում ընդունվել է որոշում՝ Դիլիջան համայնքի տարածքում գործող բոլոր ուսումնական հաստատություններ հաճախող աշակերտների և ուսանողների ներհամայնքային ուղևորափոխադրումների վճարների համար կիրառել զրոյական դրույքաչափ։ Այդ մասին հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից:

Որոշումն ընդունվել է ավագանու 12 կողմ ձայնով և ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։

«Այսպիսով, նոր ուսումնական տարվանից Դիլիջան համայնքի քաղաքային և գյուղական բնակավայրերից ուսումնական հաստատություններ հաճախող աշակերտներն ու ուսանողները կկարողանան օգտվել ներհամայնքային տրանսպորտից անվճար՝ անկախ բնակության վայրից։

Որոշման նպատակն է աջակցել համայնքի երեխաներին և երիտասարդներին՝ ապահովելով նրանց համար ավելի հասանելի և մատչելի տեղաշարժ, ինչպես նաև նպաստել կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը»,- ասվում է հաղորդագրությունում։