ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը. հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը մայիսի 12-ին հաղորդել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել «սահմանները պարզելու համար» Սյունիքի մարզի սահմանամերձ տարածքներից մեկում: Միևնույն ժամանակ, գերատեսչությունը չի նշել, թե կոնկրետ ինչ աշխատանքներ է իրականացրել ադրբեջանական զինուժը: Սահմանին տեղի ունեցած միջադեպը քննարկել են ՌԴ արտգործնախարար Լավրովն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սյունիքի իրավիճակի հետ կապված` ՀԱՊԿ-ից խորհրդատվություններ ստանալու իր հանձնարարականի մասին:

«Նաև ուզում եմ ասել, որ երեկ մենք սկսեցինք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը ոչ ֆորմալ ռեժիմով», – չորեքշաբթի Դուշանբեում Տաջիկստանի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ընթացքւմ ասել է Լավրովը:

«Եվ երեկ երեկոյան կազմակերպված հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք մեր հայ գործընկերների խնդրանքը: Այս խնդրանքին համապատասխան, մենք քննարկեցինք իրավիճակը Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում», – հավելել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «սահմանների ճշգրտման» պատրվակով խախտեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել հարավ-արևելյան (Վարդենիսի ուղղությամբ) և հարավային (Սիսիանի ուղղությամբ) սահմանային հատվածներում։

Ի պատասխան՝ ՀՀ զինված ուժերը, «անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար» ադրբեջանական կողմից պահանջեցին անհապաղ լքել տարածքն ու վերադառնալ իրենց ելման դիրքեր: Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում նա հայտարարեց, որ տեղի ունեցածն «իր բնույթով դիվերսիոն անցում է», ինչն «անընդունելի է», բայց «հաշվի առնելով իրադրությունը՝ առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է»: