20-ամյա Գառնիկ Արմենի Անտոնյանն է, ժամկետային զինծառայող։ Երդվեց և մնաց երդմանը հավատարիմ՝ չխնայեց կյանքը հանուն հայրենիքի: Ավագ եղբայրն ու կրտսեր քույրը Գառնիկի լավագույն ընկերներն էին։ Միասին ապրած մանկությունն ու պատանեկությունը դարձել է ներկան՝ հիմա դրանով են իրար մխիթարում։ Գառնիկին հիշելիս էլ չժպտալ չեն կարողանում։ Հիշողություններն ապրելու միջոց են դարձել։ Գառնիկի մայրը վստահ էր՝ որդին կվերադառնա, …

