Բելառուսական Բարանովիչիում ռազմական ինքնաթիռը թռիչքի ժամանակ մխրճվել է մասնավոր տան մեջ: Այս մասին հայտնել են Բելառուսի Պաշտպանության նախարարության Telegram ալիքում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Բարանովիչիում կործանվել է Լիդսկոյ գրոհային ավիաբազայի Յակ-130 ռազմական ինքնաթիռը։ Ցավոք, երկու օդաչուներն էլ զոհվել են»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ։ Նշվում է, որ այլ զոհեր չկան, փլուզումներ ևս։

