Վրաստանի ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել, հակառակ դեպքում մարտի 20-ին ընդդիմադիրները լայնածավալ բողոքի ցույցեր կանցկացնեն։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Խաթիա Դեկանոիձեն՝ իր ընդդիմադիր գործընկերների հետ խորհրդակցությունից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։ «Եթե «Վրացական …

