Ասում էին՝ ինտեգրվենք, պաշտպանեն․ Սյունիքի վրա Ադրբեջանը հարձակվեց, ՌԴ զորքը մեզ աջակցե՞ց․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի ԶՈւ ներխուժման, Ռուսաստանից ակնկալված աջակցության մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։

— Պարոն Գրիգորյան, ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում չայցելել Հայաստան և Ադրբեջան։ Նախորդ անգամ, երբ նման զգուշացում եղավ սեպտեմբերին, սկսվեց պատերազմ։ Հիմա որքա՞ն է նոր պատերազմի հավանականությունը։

— Չեմ կարծում, որ հավանականությունը շատ բարձր է։ Բայց ամեն ինչ կարող է լինել, մենք ամեն ինչի պետք է պատրաստ լինենք, քանի որ Ադրբեջանը իրեն ագրեսիվ է պահում, Ադրբեջանը դուխ ստացավ ոչ միայն Թուրքիայից, այլև Ռուսաստանից։ Պարզ է, որ ամեն ինչ կարող է լինել։ Հաշվի առնենք նաև այն, որ Հայաստանում ունենք լարված իրավիճակ, գնում ենք ընտրությունների, անորոշ քաղաքական իրավիճակ է, ակնհայտ է՝ իրենք կարող են օգտվել այդ պահից։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ պատերազմ կլինի։

— Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին և առանձին դիմեց նաև Ռուսաստանին։ Ռուսաստանի ԱԳ նախարարն ասում է, որ պատրաստ է լինել միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հարցերում։ Ինչո՞ւ է Ռուսաստանը խուսափում լինել Հայաստանի դաշնակից, ոչ թե միջնորդ։

— Ռուսաստանը փաստորեն մերժեց։ Այսինքն Հայաստանի իշխանությունները դիմեցին Ռուսաստանին, որ աջակցի, և ավելի վաղ դիմեցին ՀԱՊԿ-ին։ Այն, որ ՀԱՊԿ-ը ոչինչ չի անի, մենք կասկած չունեինք։ Ռուսաստանի դեպքում, անկեղծ ասեմ, հույս ունեի, որ գոնե ինչ-որ ձևի հայտարարություն կանեն, բայց դա էլ չարեցին։ Պատերազմից անմիջապես հետո, նաև այդ թվում մեր քաղաքական շատ ու շատ ուժեր ասացին՝ ավելի ինտեգրվենք Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ շրջանակներում։ Նաեւ շատ ուժերի կողմից ասվեց, որ Սյունիք պետք է ուղարկել ռուսական զորքերը։ Ես էն ժամանակ էլ ասացի՝ ինչո՞ւ է մեզ պետք ռուսական զորքը հարավում։ Ասում էին՝ պարոն Գրիգորյան, կարո՞ղ է բան չէիք հասկանում՝ որ մեզ պաշտպանի։ Չպաշտպանեցին, տեսա՞ք։ Սյունիքի վրա հարձակվեց Ադրբեջանը, ինչ-որ տարածքներ եկան, գրավեցին չէ՞, բայց Ռուսաստանի՝ Սյունիքի զորքը աջակցե՞ց մեզ։ Չաջակցեց։ Ստացվում է էսպես․ մենք կանչեցինք ռուսական զորք նաև Սյունիք, որ աջակցի մեզ հենց Ադրբեջանի հարձակումներից, ինքը հիմա դա չի կատարում։ Դա կոչվում է օկուպացիա։

— Հիմա Հայաստանը, պատերազմի նման ելքից հետո, արդյո՞ք ունակ է պնդել իր շահերը այս և այլն հարցերում։

— Դա սկզբունքային հարց է։ Այո՛, կարող է։ Ո՞ր օրինակը ցույց տվեց, որ կարող է։ Ռուսաստանը չէր ուզում, որ մենք միջազգայնացնենք հայ գերիների հարցը։ Ասում էր՝ դե ես կլուծեմ, ու չէր լուծում։ Գերիները դարձան Ադրբեջանի համար գործոն։ Ի՞նչ արեց Հայաստանը։ Տեղափոխեց այդ հարցը ԵԽԽՎ։ Մտավ օրակարգ, էնտեղ բոլոր եվրոպական երկրները քննադատեցին, անցան մեր կողմ։ Մենք ունեցանք մեծ թվով բարեկամներ։ Ռուսաստանը նույն պահին փոխեց կարծիքը, ասաց՝ մենք դեմ չէինք, որ մտնի։ Ուրեմն նույն Ռուսաստանը նայում է՝ դու պայքարում ես, թե ոչ։ Ուրեմն պետք չէ վախենալ պայքարել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հակոբյան