Սահմանադրական դատարանը կամայականորեն մերժել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը՝ հակասելով իր նախկին դիրքորոշմանը

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է․

«Ինչպես հայտնվել է՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը 2021թ․ ապրիլի 1-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ որոշելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով կիրառման ենթակա՝ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։

ՀՀ Սահմանադրական դատարանը 2021թ․ մայիսի 14-ի աշխատակարգային որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը մերժել է՝ գտնելով, որ գլխավոր դատախազն իրավասու չէ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ դատական քննության փուլում քննվող քրեական գործով կիրառման ենթակա նորմի սահմանադրությանը համապատասխանության հարցով։

Սահմանադրական դատարանի որոշումը կամայական է՝ հետևյալ պատճառաբանությամբ․

ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ Գլխավոր դատախազը սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գլխավոր դատախազը Սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով:

ՀՀ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-934 որոշմամբ արձանագրել է, որ « (…) դատական քննության փուլում մեղադրանքը պաշտպանելու` դատախազության սահմանադրական գործառույթն իրականացվում է արդարադատության ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` մրցակցության սկզբունքի շրջանակներում, և վերջնական որոշում կայացնելու իրավասությամբ օժտված է դատարանը: Ուստի այս փուլում կոնկրետ գործը գտնվում է դատարանի վարույթում, և վերջինս է ՀՀ Սահմանադրությամբ ճանաչվում ՀՀ Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ: Այս ընդհանուր կանոնից կարող են առանձնացվել միայն այն դեպքերը, երբ դատախազը գործի դատական քննության փուլում ինքնուրույն որոշում կայացնելու իրավասությամբ է օժտված: Դա կարող է լինել, օրինակ, մեղադրանքից հրաժարվելիս կամ մեղադրանքը փոխելիս (…)»:

Հարկ ենք համարում շեշտել, որ սահմանադրական դատարանը մեջբերված ՍԴՈ-934 որոշումը կայացրել է հենց ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա, հենց մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող նորմերի սահմանադրականության հարցով, դրա շրջանակներում անդրադարձել  է դատարանում քննվող գործով Գլխավոր դատախազի կողմից սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը և հաստատել այն՝ նկատի ունենալով, որ պատասխանող կողմը տվյալ գործով այդ հնարավորությունը վիճարկել է։

Նման պայմաններում, Սահմանադրական դատարանը ՀՀ գլխավոր դատախազի դիմումը վարույթ չի ընդունել՝ նշելով, որ վերը մեջբերված ՍԴՈ-934 որոշմամբ արձանագրվել է նաև դատարանում քննվող գործով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու՝ ՀՀ գլխավոր դատախազի իրավասությունը իրավակարգավորման ենթարկելու անհրաժեշտությունը, սակայն հետագայում փոփոխված սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով իրավակարգավորումը մնացել է նույնը։

Ավելի պարզ՝ Սահմանադրական դատարանը նախ ուղղակիորեն և անվերապահ կերպով արձանագրել է, որ Գլխավոր դատախազն իրավասու է դատական քննության փուլում քննվող գործով Սահմանադրական դատարան դիմել, եթե վիճարկվող նորմերը վերաբերում են մեղադրողի կողմից իր սահմանադրական գործառույթի իրականացմանը, այդ թվում՝ դրա շրջանակներում մեղադրանքը փոփոխելուն և նշել, որ այդ հանգամանքը ենթակա է օրենսդրական ամրագրման։ Իսկ կայացված աշխատակարգային որոշմամբ սահմանադրական դատարանը, փաստելով, որ սահմանադրական դատարանի որոշման այդ պահանջը օրենսդիր մարմնի կողմից չի կատարվել, այսինքն՝ սահմանադրական դատարանի որոշումն անտեսվել է, գտել է, որ իր կողմից նախկինում կայացված որոշումն այլևս ուժ չունի։

Թեև վստահ ենք, ինքնին, իրավաբանական հանրության համար ակնհայտ է Սահմանադրական դատարանի այս որոշման հակասահմանադրական բնույթը, այդուհանդերձ, հարկ ենք համարում հիշեցնել, որ սահմանադրական դատարանը նմանօրինակ այլ դեպքերում ցուցաբերել է կտրականապես հակառակ մոտեցումը։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պատճառաբանելու անհրաժեշտությունը 2007թ․ ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ փաստելուց հետո, նկատի ունենալով, որ հետագայում կատարված օրենսդրական փոփոխություններով այդ որոշման պահանջներն ամբողջությամբ կատարված չեն, այլ գործով 2009թ․ հուլիսի 29-ի ՍԴՈ-818 որոշմամբ կրկին վերահաստատել է իր դիրքորոշումը և կրկին պնդել, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։

Հետևաբար, ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու մասին Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն ուղղակիորեն հակասում է իր նախկինում արտահայտված դիրքորոշումներին, այլև կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով սեփական նախկին դիրքորոշումն անտեսելու, դրա նկատմամբ անհետևողականության, սահմանադրական դատարանի որոշման սահմանադրաիրավական արժեքը նսեմացնելու օրինակը չունեցող, նախկինում երբեք չդրսևորված ակտ է»։