Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով

Լուրեր

25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
Բոլորը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ բողոք է ներկայացվել՝ կապված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգիի անհետացման գործի հետ։ Խաշոգին սպանվել էր 2018 թվականին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։ Այս մասին AFP-ին հայտնել են մի քանի միմյանց հաստատող աղբյուրներ։

Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությունը (PNAT) Reuters-ին հաստատել է, որ քննությունը վերաբերում է խոշտանգումների և բռնի անհետացման մեղադրանքներին։ Հիմք է հանդիսացել Փարիզի վերաքննիչ դատարանի մայիսի 11-ի որոշումը, որով ընդունելի են ճանաչվել իրավապաշտպան TRIAL International և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունների բողոքները։ DAWN կազմակերպության բողոքը չի ընդունվել։

Reuters-ը նշում է, որ Ֆրանսիայում սկսված քննությունը Խաշոգիի սպանությանը մասնակցած անձանց պատասխանատվության ենթարկելու նոր փորձ է, քանի որ մինչ այժմ գործը գրեթե չի հանգեցրել իրական իրավական հետևանքների։ ԱՄՆ-ում Ջո Բայդենի վարչակազմը բին Սալմանին անձեռնմխելիություն էր տրամադրել այն բանից հետո, երբ նա նշանակվել էր Սաուդյան Արաբիայի վարչապետ, ինչի հետևանքով ամերիկյան դատարանը փակել էր Խաշոգիի հարսնացուի ներկայացրած քաղաքացիական հայցը։

Ֆրանսիական օրենսդրությունը թույլ է տալիս հետաքննել երկրի սահմաններից դուրս կատարված ծանր հանցագործությունները, սակայն քրեական հետապնդում սկսելու համար կասկածյալները սովորաբար պետք է գտնվեն Ֆրանսիայի տարածքում։

Սաուդցի լրագրող և The Washington Post-ի սյունակագիր Ջամալ Խաշոգին սպանվել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, ուր նա գնացել էր փաստաթղթեր ստանալու՝ իր հարսնացու Հաթիջե Ջենգիզի հետ ամուսնության համար։

Սկզբում Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքում էին նրա մահը և պնդում, թե լրագրողը հյուպատոսարանից ողջ է դուրս եկել։ Ավելի ուշ Էր Ռիադը ընդունեց Խաշոգիի մահը՝ սկզբում այն բացատրելով «վիճաբանությամբ», ապա՝ կանխամտածված սպանությամբ։

Թուրք քննիչների և ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Կալամարի զեկույցի համաձայն՝ հյուպատոսարան նախապես ժամանել էր սաուդյան անվտանգության աշխատակիցների խումբ, որի կազմում էր նաև դատաբժիշկ Սալահ ալ-Թուբայգին։ Թուրքիայի հետախուզությունը ձեռք էր բերել աուդիոձայնագրություններ, որոնցում, ըստ պնդումների, արձանագրված են սպանության նախապատրաստումը, Խաշոգիի խեղդամահ անելը և մարմնի մասնատումը։

Քննության տվյալներով՝ լրագրողի մարմինը հյուպատոսարանի տարածքից դուրս է բերվել մաս-մաս։ Նրա աճյունը մինչ օրս չի հայտնաբերվել։

Ամերիկյան հետախուզության գնահատմամբ՝ գործողությունը հավանության է արժանացել Մուհամեդ բին Սալմանի կողմից։ Ինքը՝ թագաժառանգ արքայազնը, հերքել է, որ սպանության հրաման է տվել, սակայն հայտարարել է, որ հանցագործությունը տեղի է ունեցել «իր պատասխանատվության ներքո»։

Խաշոգիի սպանությունը վերջին տարիների ամենաաղմկահարույց քաղաքական հանցագործություններից մեկն էր և միջազգային մեծ սկանդալ առաջացրեց։ ԱՄՆ ԿՀՎ-ն եզրակացրել էր, որ թագաժառանգի մասնակցությունը սպանության կազմակերպմանը «միջինից բարձր հավանականություն» ուներ, իսկ ԱՄՆ Սենատը հետագայում ընդունել էր բանաձև, որով պատասխանատվությունը վերագրել էր Մուհամեդ բին Սալմանին։